Իսակովի պողոտայում «BMW»-ն բшխվել է «Mercedes»-ին, ապա թիվ 61 երթուղին սպասարկող ավտոբուսին, կան վիրшվորներ          Մայիսի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Այսօր մեր ժողովրդի համար ամոթալի ու խայտառակ օրերից մեկն է, անգամ 20 օր Փաշինյանի՝ երկրի ղեկավար մնալը վտանգավոր է    

02 դեկ 2024 19:18

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Nissan»-ը և «Նիվա»-ն. վերջինը կողաշրջվել է

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Nissan»-ը և «Նիվա»-ն. վերջինը կողաշրջվել էԱյսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:10-ի սահմաններում Մարշալ Բաբաջանյան փողոցում բախվել են «Nissan» մակնիշի և «ՎԱԶ 2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր