Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, եղանակն՝ առաջիկա օրերին          Ընդամենը մի քանի օրվա ընթացքում Նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիևի 3 հրահանգ       Երևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին    

03 դեկ 2024 13:03

Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նաhատակ, ազգ-բանակ ընկալումն ազգ-նաhատակ ընկալման շարունակությունն է

Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նաhատակ, ազգ-բանակ ընկալումն ազգ-նաhատակ ընկալման շարունակությունն էՊետական բյուջեն քննարկելիս պետք է ևս մեկ անգամ արձանագրենք, որ, ըստ էության, բյուջեն պետականության, ինքնիշխանության շատ կարևոր հատկանիշ է:

Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի ընտանեկան բյուջեի անբաժանելի մաս է, ՀՀ-ում չկա նույնիսկ մեկ մարդ, որի անձնական կարքիների համար ՀՀ պետական բյուջեից միջոցներ չեն ծախսվում»,-ասել է նա:

Վարչապետի խոսքով՝ մեզ համար շատ կարևոր է, որ մենք ընկալենք, թե ինչպես է աշխարհը ընկալում մեզ: «Այս հարցն ունի շատ կարևոր շերտեր ու նրբություններ: Երբ փորձում եմ ամփոփել վերջին 6.5 տարվա ընթացքում ուենցած իմ տպավորությունները, գալիս եմ հետևյալ անխուսափելի եզրակացության՝ մեր միջին վիճակագրական իմիջն աշխարհում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ:

Այն ուղերձը, որ մենք ուզում ենք հղել աշխարհին այն է, որ մեր կառավարության մեծագույն առաքելությունը մենք համարում ենք այն, որ մենք ազգ-նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարենք: Ազգ-նահատակ բանաձևը հաղթահարելու լավագույն ձևն ազգ-բանակն է: Պետք է նաև արձանագրեմ, որ համոզված չեմ,  որ առնվազն սա առաջին բանաձևի ճիշտ արձագանքն է: Իմ մտորումները հանգեցնում են նրան, որ ազգ-բանակն ազգ-նահատակ բանաձևի տրամաբանության և շարունակության մեջ է»,- հայտարարել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր