Ադրբեջանgիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանngը՝ նպատակն է հայկական հետքի վերացnւմն ու պատմական հիշողության ջնջnւմը          Արմավիրի մարզում «Lexus»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե ցանկապատին, կան վիրավորներ       «Ուժեղ Հայաստան»-ի գաղտնալսված աջակիցները գործող գյուղապետեր են, բերման են ենթարկվել, բացառիկ. «Ժողովուրդ»    

03 դեկ 2024 14:46

Մարդկանց ահաբեկում են, նրանց հետ խոսում շանտաժի լեզվով, ապօրինի ազատում են աշխատանքից, մի հատ էլ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում

Մարդկանց ահաբեկում են, նրանց հետ խոսում շանտաժի լեզվով, ապօրինի ազատում են աշխատանքից, մի հատ էլ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնումԲացարձակ դատապարտելի են Երևանի քաղաքապետարանի բացահայտ անօրինական արարքները իրենց աշխատանքային իրավունքների, այդ թվում` աշխատավարձի բարձրացման համար գործադուլ անող ավտոբուսների վարորդների նկատմամբ: Այս մասին գրել է Արման Թաթոյանը.

«Բավական չէ մարդկանց ահաբեկում են, նրանց հետ բացահայտ խոսում շանտաժի լեզվով, ապօրինի ազատում են աշխատանքից, մի հատ էլ հանցագործության մասին հաղորդում են ներկայացնում:

Իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակած իշխանությունը ավտոբուսի վարորդին գործադուլի սահմանադրական իրավունքի համար ոչ միայն սպառնում է, այլ դրա համար պաշտոնապես դիմում է քրեական հետապնդման մարմնին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր