Եթե նորմալ վերաբերվենք այս երևույթին, Շտապօգնության աշխատակիցներն էլ մի օր բողոքի ակցիա կանեն

Հիմա խոսում ենք տրանսպորտի մասին, որ մարդը չի հասնում աշխատանքի, ինչը շատ լուրջ անհարմարություն է, բայց եկեք պատկերացնենք, որ եթե մենք հանգիստ վերաբերվենք այս երևույթին, ասենք դե նորմալ է, այսպես էլ պետք է լինի, կարող է մի օր շտապօգնության աշխատակիցներն էլ դժգոհություններ ունենան և մի օր ասեն՝ դե, չեմ աշխատում: Եթե մենք ունենայինք իդեալական տրանսպորտային համակարգ, միգուցե դա կարելի էր այդ գործադուլի ժամանակ այդպես գործել, բայց մենք ունենք շարժակազմի սակավություններ»,- ասաց Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ էր, 18 վարորդ այդ պատճառով ազատվել են աշխատանքից: