Փաշինյանը ճնշում է իրավապահներին՝ եկեղեցու դեմ արշավը շարունակելու համար. «Ժողովուրդ»          «Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»       Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»    

03 դեկ 2024 17:24

Երևանի քաղաքապետը սպառնում է ՀՀ քաղաքացիներին, ովքեր իրենց սահմանադրական իրավունքն են իրացնում

Երևանի քաղաքապետը սպառնում է ՀՀ քաղաքացիներին, ովքեր իրենց սահմանադրական իրավունքն են իրացնումԵրևանի քաղաքապետը սպառնում է ՀՀ քաղաքացիներին, ովքեր իրենց սահմանադրական իրավունքն են իրացնում:

Հատուկ Տիգրան Ավինյանի համար հիշեցնում եմ ՀՀ Սահմանադրության 58-րդ հոդվածը՝ համաձայն որի

1. Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Գործադուլի իրականացման կարգը սահմանվում է օրենքով:

2. Գործադուլի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրային շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 73-րդ և 79-րդ հոդվածները սահմանում են գործադուլ հայտարարելու մանրամասները:

Այսինքն, այն ռեպրեսիաները, որոնք գործադրվում են կամ կգործադրվեն իրենց բողոքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ, հակաօրինական են:

Ստելը և ստով կառավարելն անընդունելի են. մարդկանց պահանջներին պետք է ականջալուր լինել:

Պատգամավոր Թագուհի Թովմասյան   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր