Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

04 դեկ 2024 12:23

Մասիսում հրկիզել են քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենան

Մասիսում հրկիզել են քրեական հետախուզության նախկին օպերլիազորի ավտոմեքենանԱյսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի 10-րդ փողոցում ավտոմեքենա է այրվում:

Shamshyan.com-ի տեղեկություններով, հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժաներ չկան, սակայն Արարատի մարզի քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է Մասիս քաղաքի բնակիչ 47-ամյա Ժորա Հ.-ին և ժամը 01:30-ի սահմաններում անհայտ անձինք դյուրավառ վառելիքը լցրել են ավտոմեքենայի վրա և այրել:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժած Ժորա Հ.-ն նախկինում աշխատել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր, իսկ ինչպես են 2 անձինք մոտենում և հրկիում ավտոմեքենան, ֆիքսվել է տեսախցիկի կողմից:  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր