Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

04 դեկ 2024 14:41

Հայաստանը կմասնակցեր COP29 համաժողովին, եթե Բաքուն գերիներ վերադարձներ

Հայաստանը կմասնակցեր COP29 համաժողովին, եթե Բաքուն գերիներ վերադարձներՀայկական պատվիրակությունը կմեկներ COP29 համաժողովին մասնակցելու, եթե Բաքուն գերիներ վերադարձներ։ Այդ մասին այսօր ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ նման խոսակցություն եղել է։

«Ինչո՞ւ չտվեցին՝ ես ադրբեջանցիների փոխարեն չեմ կարող պատասխանել», - ասաց Սիմոնյանը։

Միաժամանակ ՀՀ ԱԺ նախագահն առաջարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային հետևել լուռ։

«Գերիների պահով եկեք մի բան պայմանավորվենք, էլի, միշտ բոլոր խոսակցությունների ժամանակ գերիների պահով աշխատանքը տարվում է, բացառվում է որեւիցե հանդիպում լինի, որտեղ գերիների մասով խոսակցություն կամ քննարկում տեղի չունենա։ Ուղղակի դրա մասին խոսելը ճիշտ չէ։ Նախ պետք չէ ինչ-որ սպասումներ առաջացնել. այդ մարդիկ ընտանիքի անդամներ ունեն, բաներ կան, որոնք մեզանից չեն կախված և այդ հուսախաբությունը շատ վատ բան է, մի գուցե նաև իրենք իրենց բարեկամների հետ Կարմիր Խաչի միջոցով կոնտակտի են դուրս գալիս և այդ մարդկանց էլ էնտեղ ինչ-որ բան ասեն։ Դրա համար լռություն է պետք այս թեմայով»,- ասել է Ա.Սիմոնյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր