Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա          Ավինյանի քավոր-սանիկական կապերը վտանգում են շենքերը. արաբկիրցիները դեմ են նորակառույցին       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

05 դեկ 2024 09:31

ՔՊ-ականները հեռախոսները փոխում են, հասկացել են, որ իրենք ավելի շատ «արտահոսքեր» են ապահովել և «բարոյական նորմեր» խախտել․«Հրապարակ»

ՔՊ-ականները հեռախոսները փոխում են, հասկացել են, որ իրենք ավելի շատ «արտահոսքեր» են ապահովել և «բարոյական նորմեր» խախտել«Հրապարակը» գրում է․ Հովիկ Աղազարյանի հետ կատարվածից հետո «Քաղպայմանագրի» պատգամավորները երեկ ողջ օրը զբաղված են եղել սեփական հեռախոսային չաթերը ջնջելու գործով՝ մտավախություն ունենալով, որ ամեն պահի Նիկոլ Փաշինյանը կարող է հրահանգել, որ իրենց հեռախոսների պարունակություններն էլ վերծանեն ու դնեն ՔՊ վարչության քննարկմանը, ինչպես արեցին Աղազարյանի դեպքում: Ընդ որում, Փաշինյանն անձամբ է կարդացել Աղազարյանի հեռախոսում հայտնաբերած «ինտիմ» զրույցներն ու տեղում պատասխան պահանջել Աղազարյանից, ինչի արդյունքում կուսակցությունը հաղորդագրություն տարածեց, թե Աղազարյանին հեռացնում ենք «պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաեւ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։

Մեզ պատմեցին, որ ՔՊ-ում ոմանք, լսելով Հովիկին ուղղված մեղադրանքները, հասկացել են, որ իրենք ավելի շատ «արտահոսքեր» են ապահովել եւ ավելի շատ «բարոյական նորմեր» են խախտել` մտադիր են անգամ հեռախոսներ փոխել, քանի որ հնարավոր է լինում անգամ ջնջված որոշ խոսակցություններ վերծանել։ Աղազարյանի դեպքում էլ նման լուրեր կան, որ անգամ հեռացված խոսակցություններն են վերականգնել, որ ինչքան հնարավոր է՝ շատ նյութ ունենան` կուսակցությունից հեռացնելու համար:
 
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 05․ 12․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր