Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ          11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը       Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ    

05 դեկ 2024 18:17

ՀՀ վարչապետը խորհրդարանում շատ է խոսել ու քննարկում արել այդ մասին, մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում

ՀՀ վարչապետը խորհրդարանում շատ է խոսել ու քննարկում արել այդ մասին, մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրումՀայաստանից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր չկան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններն անցել են անդառնալիության կետը։

«Նման փաստաթուղթ չի ստացվել։ Մենք լսում ենք այդ խոսակցությունները, ՀՀ վարչապետը խորհրդարանում շատ է խոսել ու քննարկում արել այդ մասին։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրում։ Համոզված ենք, որ Հայաստանի անվտանգության շահերից է բխում ՀԱՊԿ անդամակցությունն օգտագործել առավելագույնս»,-ասել է Լավրովը։

«Եթե որոշումը, որի մասին նա խոսում է որպես կանխորոշված բան, կայացվի, ապա դա կլինի Հայաստանի ներկայիս ղեկավարության ինքնիշխան իրավունքը։ Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամները չեն ձեռնարկել և չեն պատրաստվում ձեռնարկել որևէ գործողություն, որը կընկալվի որպես Երևանի համար դռների փակում»,- հավելել է Լավրովը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր