ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

05 դեկ 2024 19:04

Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել Զելենսկիին՝ «Վրացական երազանքի»19 անդամների, այդ թվում՝ Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար

Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել Զելենսկիին՝ «Վրացական երազանքի»19 անդամների, այդ թվում՝ Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցներ կիրառելու համարՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել ուկրաինայի նախագահ  Վլադիմիր Զելենսկիին, իշխող «Վրացական երազանք» կուսակցության 19 անդամների, այդ թվում՝ իշխող կուսակցության հիմնադիր և նրա պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար։

X սոցիալական ցանցում Սալոմե Զուրաբիշվիլին գրել է.«Շնորհակալություն Վոլոդիմիր: Ռուսաստանը փորձում է վերականգնել վերահսկողությունը Սև ծովի վրա»:

Հիշեցնենք՝ Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի իշխանությունների դեմ՝ հաստատելով երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Այս մասին նա հայտնել է իր թելեգրամյան ալիքում։ Պատժամիջոցների ցուցակում են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին, մի քանի նախարարներ և երկրի ղեկավարության այլ ներկայացուցիչներ։ «Ես ստորագրել եմ հրամանագիր, որն ուժ է տալիս Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի՝ պատժամիջոցների մասին որոշմանը: Սրանք պատժամիջոցներ են իշխանության այն հատվածի դեմ, որը Վրաստանը հանձնում է Պուտինին»,- ասվում է հրապարակման մեջ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր