Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, եղանակն՝ առաջիկա օրերին          Ընդամենը մի քանի օրվա ընթացքում Նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր Ալիևի 3 հրահանգ       Երևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին    

07 դեկ 2024 11:48

Ահաբեկչական շքերթը Սիրիայում զգուշացում է Թուրքիային ցեղասպան պետությունից ռեգիոնալ միջնորդի վերածող ՀՀ իշխանության համար

Ահաբեկչական շքերթը Սիրիայում զգուշացում է Թուրքիային ցեղասպան պետությունից ռեգիոնալ միջնորդի վերածող ՀՀ իշխանության համարԹուրքիայի հովանավորչությամբ ու մասնակցությամբ ահաբեկչական շքերթը Սիրիայում հատուկ հիշեցում է Թուրքիային ցեղասպան պետությունից ռեգիոնալ միջնորդի վերածող ՀՀ իշխանության համար և զգուշացում հասարակական այն խմբերի համար, որոնք նույնիսկ հոգու խորքում հավատում են Թուրքիայի հետ բարեկամանալուն, խաղաղ առևտուր անելուն և 0 խնդիրներ ունենալուն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Այնպիսի ջերմ և ամուր հարաբերություններ, ինչպիսին Թուրքիան ու Սիրիան են ունեցել մինչև 2011 թվականը, ուղղակի անպատկերացնելի է, սակայն դա չխանգարեց Թուրքիային` վերջին 13 տարիներին իր երբեմնի բարեկամին տարբեր ուղղություններով հարվածներ հասցնելու և երկիրը մասնատելու առումով:

Թուրքիան այսօր էլ ուղիղ նախապայմաններ է իջեցնում Հայաստանին և պաշտպանում այն պահանջներն ու սպառնալիքները, որոնք բարձրացվում են Բաքվից:

Հայաստանն այս իշխանությամբ ունի 0 դիմադրողականություն, 0 պատրաստվածություն, 0 կամք` Հայաստանի շահերը պաշտպանելու և մեր դեմ կուտակվող սպառնալիքները չեզոքացնելու հարցում»,-գրել է Աբրահամյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր