Բարձր եմ գնահատում իմ հաղթանակի շանսերը, 50+1 հավաքելու եմ          Ընդդիմադիր թեկնածուները մրցում են ոչ թե ՔՊ-ի, այլ վարչական ռեսուրսի և Սարիկ Մինասյանի ԱԱԾ ղեկավար բարեկամի հետ       Գյումրիում ՔՊ-ն քաղաքապետ չի ունենալու, այսօր գյումրեցիները դա կհաստատեն    

07 դեկ 2024 12:54

Կոտայքում «Reanult Logan»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով մաhացել է հիվանդանոցում

Կոտայքում «Reanult Logan»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով մաhացել է հիվանդանոցումԵրեկ՝ դեկտեմբերի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 52-ամյա Նվեր Հ․-ն իր վարած «Reanult Logan» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Մարմարիկ բնակավայրի գազալցակայանի մոտակայքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոստայքի մարզի բնակիչ 63-ամյա Գարեգին Ա․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը։

Վթարի մաիսն ոստիկանության Հրազդանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր