Ինչպիսին է Ավագ շաբաթվա ծիսական ժամանակացույցը          Տեսանյութ.Դռնբացեքի արարողություն, երբ պետք է բացվեն Աստծո Արքայության դռներն ու արդարները պիտի մուտք գործեն այնտեղ       Տեսանյութ․ Նշվեց Ծաղկազարդի տոնը՝ Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ    

10 դեկ 2024 22:06

Երևանի Սարալանջի փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ

Երևանի Սարալանջի փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, հնչել են կրակոցներԱյսօր՝ դեկտեմբերի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարալանջի փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված 1 պարկուճ և տղամարդու աջ ոտքի մարզական կոշիկ։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում, երբ կրակոցներ են հնչել, այդ պահին նշված վայրով անցնող Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազը, վտանգելով իր կյանքը, իր ավտոմեքենան կանգնեցնում է ռուսական համարանիշներով ավտոմեքենայի առաջ, որի միջից էլ օպերատիվ տեղեկություններով հենց կրակոցներ են արձակվել, որպեսզի նա չդիմի փախուստի, սակայն վարորդը, ով երիտասարդ տղա էր, ավտոմեքենան քշեց ոչ միայն դատախազի, այլև իր ուղղությամբ և երբ հորդորում էր, որպեսզի դեպքի վայրից չհեռանա, նա դիմեց փախուստի։ Փախուստի են դիմել նաև ևս 2-3 ավտոմեքենաներ։ Նշված ավտոմեքենաներից երկուսի համարանիշներն արդեն իրավապահներն ունեն, սակայն այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հայտնում։ 

Ոստիկանությունը պարզում է նաև՝ արդյոք վիճաբանության և կրակոցների հետևանքով վիրավոր կամ վիրավորներ կան, թե ոչ։

Այս պահին տարածքը պարեկները սահմանազատել են և սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր