Տեսանյութ.Արագածոտնի մարզում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը          Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover» և «Honda» մոպեդ, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց       Ռոսսելխոզնադզորի ղեկավարն անդրադարձել է ՀՀ-ից որոշ ապրանքների մատակարարման սահմանափակումներին    

11 դեկ 2024 11:26

Երևան քաղաքի Վանթյան փողոցում տուն է այրվել, հրդեհը բռնկվել է պահեստային տարածքում

Երևան քաղաքի Վանթյան փողոցում տուն է այրվել, հրդեհը բռնկվել է պահեստային տարածքումԴեկտեմբերի 10-ին, ժամը 22։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վանթյան փողոցում այրվում է տուն։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է պահեստային տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 11-ին, ժամը 00։29-ին, մարվել՝ 00։44-ին։ 200 քմ տարածքում այրվել են կենցաղային իրեր և փայտ (1 խմ)։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր