Կրակոցներ՝ Երևանում. կասկածյալը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի՝ գաղութից նոր ազատված որդին է

Տեղում պարզվում է, որ ոստիկանության էրեբունու բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:Դեպքի վայրում հայտնաբերվում է ատրճանակից կրակված 11 պարկուճ:
Դեպքի փաստով էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեղում աշխատում է նաև փորձաքրեագետը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզում են կրակոցներ արձակողի ինքնությունը ու նրա հետ տանում են բացատրական աշխատանքներ, ով ինքնակամ ներկայանում է էրեբունու ոստիկանություն՝ ներկայացնելով նաև հանցագործության գործիք ատրճանակը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանի բնակիչ 46-ամյա Հովհաննես Մ.-ն է, ով Հայաստանում հայտնի գործարաններից մեկի սեփականատիրոջ որդին է, և նա վերջերս է ազատվել քրեակատրողական հիմնարկից:Վերջինը, ինչպես նաև հանցագործության գործիք ատրճանակը, Էրեբունու ոստիկանները ներկայացրել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյո՞ք կրակոցների հետևանքով տուժած կամ տուժածներ կան: