Նեթանյահուն հրաման է տվել ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտին          Հալաբյան–Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն, կա 3 տուժած       Արման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում 9:3 հաշվով հաղթեց ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասին    

11 դեկ 2024 18:23

Այսօր «Զվարթնոց» օդանավակայանից Երևան–Բաքու չվերթ է իրականացվել

Այսօր «Զվարթնոց» օդանավակայանից Երևան–Բաքու չվերթ է իրականացվելԱյսօր Երևանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել, այդ մասին տեղեկանում ենք flightradar կայքից։

Ըստ կայքում հրապարակված տեղեկության՝ «Զվարթնոց» օդանավակայանից դեպքի Բաքու մեկնող ինքնաթիռը դեռ վայրէջք չի կատարել։ «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատեց, որ թռիչք եղել է՝ նշելով, որ միջազգային կազմակերպության կողմից պատվիրված չարտերային չվերթ է։ «Նմանատիպ չվերթներ տարբեր կազմակերպությունների կողմից տարբեր ժամանակներում Բաքվից- Երևան և հակառակ ուղղություններով իրականացվել են»,-ասաց նա՝ չմանրամասնելով, թե որ միջազգային կազմակերպությունն է Բաքու-Երևան և Երևան- Բաքու չարտերային չվերթներ իրականացրել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր