Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու մարմին          ԱՄՆ-ը խախտել է հակամարտnւթյան կարգավորման վերաբերյալ Իրանի հետ կնքված հուշագրի երկու կետ, Թեհրանը պատասխան է տալու յուրաքանչյուր խախտմանը       Փամբակ գետում մաhացած մարդ է հայտնաբերվել    

14 դեկ 2024 09:36

Վարկերդ կփակենք՝ մանդատդ դիր․ «Հրապարակ»

Վարկերդ կփակենք՝ մանդատդ դիր«Հրապարակը» գրում է․ Հովիկ Աղազարյանի հետ կատարվածից հետո համացանցի ակտիվ օգտատերերը սկսեցին հումորներ անել, թե պատգամավորը մանդատից չի հրաժարվում՝ իր վարկերի պատճառով, որ չզրկվի աշխատավարձից, կարողանա վարկերը փակել։

Հիշեցնենք, որ Աղազարյանն անձամբ է հայտարարել, թե հիպոթեքով տուն է գնել, մի առիթով էլ կատակել է, թե պարգեւավճարն իրեն պետք է, որ 50 հազար դոլարանոց տան վարկը մարի։ Սակայն ՔՊ-ական պատգամավորներից մի քանիսը, պարզվում է՝ առաջարկել են Աղազարյանին, որ կուսակցականներով «քցվեն»` լուծեն այդ հարցը, փակեն իր վարկը, միայն թե մանդատը վայր դնի` կատարի վարչապետի  խնդրանքը, իրենց ազատի նրա տեռորից: Բայց Աղազարյանը չի համաձայնել՝ ասելով, որ դա դեմ կլինի իր սկզբունքներին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 14․ 12․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր