Միայն փողի գողը չէ, որ գող է, հողի գողը նույնպես գող է, hողի, անտառի զավթումը համայնքից գողություն է
![Միայն փողի գողը չէ, որ գող է, հողի գողը նույնպես գող է, hողի, անտառի զավթումը համայնքից գողություն է Միայն փողի գողը չէ, որ գող է, հողի գողը նույնպես գող է, hողի, անտառի զավթումը համայնքից գողություն է](https://mail.hayacq.com/uploads/posts/2023-12/1703053029_tigran-avinyan.jpg)
«Մենք տասնամյակներով հանդուրժել ենք սա՝ համարելով, որ նորմալ է, բոլորս համարում ենք, որ ինքնակամ շինությունները նորմալ են, մենք սովորել ենք, որ սա սովորական բան է, պետք է մի հատ քոլիկ դնել ու ասել՝ էս սարն իմն է ու դա նորմալ է: Բոլորս ընկալել ենք, որ նորմալ է, օրենքներ ենք համապատասխան ընդունել, կարգավորել ենք այդ ինքնակամերի հարցը և այդպես հանդուրժել:
Հիմա կարծում եմ՝ այլևս այդ ժամանակաշրջանը անցել է, այո, կան ինքնակամեր, որոնք որ տրամաբանական են և օրենքին համապատասխան պետք է լուծումներ ստանալ, բայց այս մշակութային դեֆեկտը պիտի ավարտվի։
Անցած 2 տարվա ընթացքում քաղաքապետարանի վարած այս քաղաքականությունից դարձել է ընկալելի, որ հավելյալ տարածքներ պետք չի զավթել, ժողովուրդ ջան, հավելյալ ինքնակամեր պետք չի կառուցել, ժողովուրդ ջան, որովհետև դա զանցանք էլ չի, դա գողություն է»,- ասաց նա: