Իրանը և Միացյալ Նահանգները բանակցություններ չեն վարում          Բшխվել են «Լադա»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ կան վիրшվորներ       Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է Կրեմլը    

17 դեկ 2024 12:27

Այս իշխանության առաձնահատկությունն այն է, որ նրա համար բարոյական և գաղափարական գծեր վաղուց չկան

Այս իշխանության առաձնահատկությունն այն է, որ նրա համար բարոյական և գաղափարական գծեր վաղուց չկան Այս իշխանության առաձնահատկությունն այն է, որ նրա համար բարոյական և գաղափարական գծեր վաղուց չկան և իրավիճակ թելադրելու համար պատրաստ են ամենասարսափելիին։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Իշխանությունը հանրային-քաղաքական օրակարգում թելադրող լինելու կարգավիճակն այնքան է կարևորում, որ պատրաստ է ամեն ինչի:

Մի օր թիմակիցների ներքին գրագրությունը կհրապարակեն, մի օր` իրենց տան անկողինը, երրորդ օրն էլ, օրինակ, օրակարգ պահելու համար, մի նախարարի կամուրջից կհրեն-կգցեն կամ մի պատգամավորի կրակի վրա կխանձեն:

Այս իշխանության առաձնահատկությունն այն է, որ նրա համար բարոյական և գաղափարական գծեր վաղուց չկան և իրավիճակ թելադրելու համար պատրաստ են ամենասարսափելիին` ներհասարակական բևեռացման, հազարավոր զոհերի, տարածքային զիջումների, Հայաստանի տեղի ու դերի վաճառքին, միայն մնան իշխանության»,- գրելէ  Աբրահամյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր