Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «Volkswagen Golf»-ը․ կա 2 վիրшվnր       Անկախության հռչակագիրը մեր քաղաքական ինքնության առանցքն է, մեր գաղափարական Թուր Կեծակին, որից հրաժարումը հավասարազոր է թշնամուն հանձնվելուն    

18 դեկ 2024 09:56

Լավագույն իրավաբանն ու դիցուհին․ Մանասյանն արձաթյա զարդ է պատվիրել, որի վրա պատվիրել է փորագրել «Դիցուհի». «Հրապարակ»

Լավագույն իրավաբանն ու դիցուհին․ Մանասյանն արձաթյա զարդ է պատվիրել, որի վրա պատվիրել է փորագրել «Դիցուհի». «Հրապարակ»«Հրապարակը» գրում է․ Պարզվում է՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ոչ միայն իրեն Հայաստանի լավագույն իրաբավանն է համարում, այլեւ դիցուհի` բառի ամենաիսկական իմաստով: Մեզ պատմեցին, որ Մանասյանն արձաթյա զարդ է պատվիրել՝ թեւնոց, որի վրա պատվիրել է փորագրել «Դիցուհի»։

Երբ զարդեր պատրաստող ընկերությունը փորձել է ճշտել, թե ինչ տուփի մեջ առաքեն զարդը, ում համար է այն նախատեսված, Մանասյանն ասել է՝ տուփի կարիք չկա, զարդն ինձ համար եմ պատվիրել։ Մենք դիմեցինք ՄԻՊ խոսնակին․ Անահիտ Մանասյանը նման զարդ պատվիրե՞լ է, նա պատասխանեց․ «Անահիտ Մանասյանը՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, ձեր կողմից հիշատակված զարդ երբեւէ չի պատվիրել»։ Իսկ որպես ոչ պաշտպա՞ն։ «Նմանատիպ անձնական տեղեկության ես չեմ տիրապետում»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 18․ 12․ 24 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր