Տեսանյութ. Քաղաքացիները թույլ չտվեցին Միքայել Սրբազանին գնալ Քննչական կոմիտե          Գյումրու ավագանու 4 խմբակցություն դատապարտել են Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը       Խորհուրդ ենք տալիս ինքնակոչ պահանջներով չխանգարել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը․ Իրանի դեսպանը՝ ԻՀԿ-ի ընդունած հռչակագրի մասին    

20 դեկ 2024 09:04

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հավաք կանի. «Ժողովուրդ»

 Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հավաք կանի«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հաջորդ շաբաթ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հավաք է անելու:

Այն կլինի դաշինքի այս տարվա վերջին հավաք-քննարկումը:

Մեզ հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ ամեն տարվա ավարտին էլ հավաքվում են, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ ամփոփում տարին ու քննարկում առաջիկա անելիքները թե’ խորհրդարանում, թե’ փողոցային պայքարի վերաբերյալ:

Նշենք, որ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարել է, որ այս օրերին քննարկումների ու վերադասավորումների փուլում են, պատրաստվում են կրկին փողոց դուրս գալ. ուստի առաջիկայում ընդդիմությունը կրկին վերսկսելու է փողոցային պայքարն ու հանրահավաքները»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր