Տեսանյութ.Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ձեռնարկատիրության դեպքեր, առգրավվել է ծխախոտ և խմիչք          Իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է       Ձերբակալվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվող    

20 դեկ 2024 12:43

Օրբանը ասել է, որ սպասում է Թրամփին նախքան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը

Օրբանը ասել է, որ սպասում է Թրամփին նախքան Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումըՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ առաջնորդներին ասել է, որ մտադիր է սպասել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հունվարի 20-ին և միայն դրանից հետո որոշում կայացնել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների երկարաձգման մասին, հայտնել է «Bloomberg»-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15 փաթեթ է ներկայացրել, որոնք պետք է երկարացվեն վեց ամիսը մեկ։ Հաջորդ անգամ դա արվելու է հունվարի վերջին՝ Թրամփի՝ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելուց 11 օր անց։

Սահմանափակումները երկարաձգելու համար անհրաժեշտ է ԵՄ 27 երկրների միաձայն որոշումը, և Օրբանը կարող է վետո դնել, գրել է «Bloomberg»-ը։

Դեկտեմբերի 19-ին ԵՄ գագաթնաժողովի ավարտին Հունգարիայի վարչապետը «զարմացրել է իր գործընկերներին»՝ ասելով, որ պատրաստ չէ երկարաձգել պատժամիջոցները, նշել են գործակալության զրուցակիցները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր