Հունիսի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունիսի 25-ին       65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգու. «Ժողովուրդ»    

20 դեկ 2024 15:30

Ջո Բայդենի արտասահմանյան վերջին այցը կլինի Վատիկան՝ լիազորությունների ավարտից օրեր առաջ

Ջո Բայդենի արտասահմանյան վերջին այցը կլինի Վատիկան՝ լիազորությունների ավարտից օրեր առաջԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 9-12-ն այց կկատարի Հռոմ, որտեղ հանդիպումներ կանցկացնի Հռոմի Ֆրանցիսկոս պապի, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի և նախագահ Սերջիո Մատարելայի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռին։

ԱՄՆ նախագահը նախատեսում է Հռոմում քննարկումներ անցկացնել աշխարհում խաղաղություն հաստատելու ջանքերի և առկա մարտահրավերների շուրջ։

Դեկտեմբերի 19-ին Բայդենը նաև հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ՝ երախտագիտություն հայտնելով նրան մարդու իրավունքների, կրոնական ազատությունների պաշտպանության ոլորտում նրա կատարած աշխատանքի համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր