Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից          Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն       Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի՝ հենց այս պահից սկսած    

20 դեկ 2024 17:49

«Ուկրաինան թույլ չի տա ռուսական գազի տարանցումը ադրբեջանական գազի քողի տակ»․Զելենսկի

«Ուկրաինան թույլ չի տա ռուսական գազի տարանցումը ադրբեջանական գազի քողի տակ»․ԶելենսկիՈւկրաինան թույլ չի տա ռուսական գազի տարանցումը ադրբեջանական գազի քողի տակ, ասել է Զելենսկին՝ ոչնչացնելով Սլովակիայի հույսերը

Ուկրաինայի և «Գազպրոմի» միջև տարանցման համաձայնագիրը մոտենում է ավարտին։ Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումը իր տարածքով՝ երեկ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բրյուսելում Եվրամիության առաջնորդների հետ հանդիպումից հետո։

Նրա խոսքով, արգելքը կտարածվի «Ռուսաստանից» գազի ցանկացած հոսքի վրա՝ ադրբեջանական գազի քողի տակ Եվրոպա ռուսական գազ վաճառելու վտանգից խուսափելու համար։

«Մենք թույլ չենք տա, որ նրանք հավելյալ միլիարդներ վաստակեն մեր արյան վրա։ Աշխարհի ցանկացած երկիր, որը կարող է ինչ-որ էժան բան ստանալ Ռուսաստանից, ի վերջո, կախված կլինի Ռուսաստանից։ Դա տեղի կունենա մեկ ամսից, թե մեկ տարի հետո, կարևոր չէ։  Դա նրանց քաղաքականությունն է»,- ասել է Զելենսկին՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է Ուկրաինան փոխի իր որոշումը և երկարաձգի տարանցման համաձայնագիրը։

Այս հայտարարությունը դուր չի գա Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյին։ Սլովակիան՝ որպես ծով ելք չունեցող երկիր, դեռևս մեծապես կախված է ռուսական գազատարից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր