Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից          Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն       Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի՝ հենց այս պահից սկսած    

21 դեկ 2024 10:23

Ինչու է ԱԺ արտահերթ նիստը չեղարկվել. «Ժողովուրդ»

Ինչու է ԱԺ արտահերթ նիստը չեղարկվել«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ արտահերթ նիստը, որը այս շաբաթ էր նախատեսված, չեղարկվել է:

Օրակարգում պետք է լիներ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը. ինչպես ArmLur.am-ը հայտնել էր՝ «նախագծով Հայաստանում աշխարհազորը կլուծարվի, փոխարենը կգործեն տեղական պաշտպանության ուժեր»։

Նախագիծը դեկտեմբերի 17-ին քննարկվել էր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում, այն պետք է քննարկվեր նաեւ արդեն ԱԺ արտահերթ նիստում դեկտեմբերի 19-20-ին, սակայն չեղարկվեց:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պատճառն այն է, որ պատգամավորներն արդեն պատրաստվում են Ամանորին. նրանց մի մասը մարզերում է, մի մասն էլ երկրում չէ, ուստի որոշվեց նիստը չեղարկել: Օրենսդիրն աշխատանքը կվերսկսի 2025 թվականի հունվարից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր