«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

21 դեկ 2024 21:00

Տարիների հետ օրգանիզմը ենթարկվում է փոփոխության, ամեն տարիքի համար կան համապատասխան դիետաներ

 Տարիների հետ օրգանիզմը ենթարկվում է փոփոխության, ամեն տարիքի համար կան համապատասխան դիետաներԻնչ տարիքի էլ որ լինի կինը, նա միշտ ձգտում է նիհարել: Եվ եթե 20 տարեկանում գեղեցիկ կառուցվածք ունենալու համար մեծ ջանքեր պետք չեն (միայն փոքր-ինչ համբերություն ունենալ), ապա տարիների հետ սպորտով զբաղվելը և դիետաներ պահելը կնոջ համար ավելի դժվար են: Եվ այդ ամենը այն պատճառով, որ դիետան և տարիքն անբաժանելի են:

Տարիների հետ կնոջ օրգանիզմը ենթարկվում է փոփոխության: Դիետայի ձևը, ըստ այդմ, նույնպես պետք է փոխել: Հետևաբար ամեն տարիքի համար կան համապատասխան դիետաներ: Ներկայացնենք 30, 40 և 50 ամյա կանանց դիետաները:

Ինչպես նիհարել 30-ից հետ
30 անց կանանց համար օրվա ստանալիք կալորիականության  չափաբաժինը 2000 կիլոկալորիան է: Այդ տարիքում նիհարելու համար կանայք պետք է օրական նորմա հանդիսացող կալորիականության չափը նվազեցնեն 500-ով: Դա նիհարելու համար հիմնական տարբերակն է, որը օգնում է շաբաթական նիհարել կես կիլոգրամով:
Այդ տարիքի բազմաթիվ մայրերին հատուկ սխալն իրենց երխաների հետ միասին քաղցրավենիք ուտելու սովորույթն է: Այն համոզմունքը, թե մի փոքր քաղցրավենիքը կազմվածքը չի փչացնի սխալ է: Ինչպես պնդում են գիտնականները, այդպիսի հաճախակի քաղցրակերությունը կարող է մի քանի կիլոգրամ ավելացնելու պատճառ հանդիսանալ:
Քաշը չավելացնելու համար փոքրիկ խորամանկություններից մեկը նախքան սնվելը խնձոր ուտելն է: Եթե սնունդ ընդունելուց առաջ ուտեք մեկ խնձոր, դա կօգնի 190 կիլոկալորիա քիչ սնունդ ընդունել:

Ինչպես նիհարել 40-ից հետո
40 տարեկանում օրգանիզմում նյութափոխանակությունը դանդաղում է: Հետևաբար գեղեցիկ կազմվածք պահպանելու համար բավական չէ նիհարել: Օրական կալորիականության ընդունումը պետք է նվազեցնել 4-5 %-ով, այսինքն 2000 կիլոկալորիա նորմայից 80-100 կիլոկալորիա նվազեցնել: Որպեսզի օրգանիզմը աստիճանաբար վարժվի քիչ կալորիականությանը, հյութերի և գազով ջրերի փոխարեն խմեք սովորական ջուր կամ ոչ քաղցր թեյ: Դա կօգնի 100-150 կիլոկալորիայով նվազեցնել օրական նորման: Նաև պետք է փորձել հրաժարվել հիմնական սնունդ ընդունելու միջև ընկած ժամանակահատվածում որևէ բան ուտելուց:

Ինչպես նիհարել 50-ից հետո
50 անց կանանց համար կիլոկալորիաների օրական  նորման 1800 է: Այդ տարիքում նիհարելու համար պետք է սահմանել խիստ սննդակարգ: Եթե այն չպահպանվի և սնունդն անկանոն ընդունվի, ապա այդ դեպքում ինսուլինի և գլյուկոզայի մակարդակն արյան մեջ կավելանա: Դա էլ հանգեցնում է ճարպային կուտակումների:
50 անց կանանց համար լավ այլընտրանքային դիետայի տեսակ են սոյաի մթերքները: Կաթը և միսը փոխարինելով սոյաի փոխարինիչով հնարավոր է դանդաղ, բայց վստահորեն ազատվել ավելորդ քաշից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր