ԱՄՆ-ի և Իսրայելի զինվորականներն ու պաշտոնյաները այլևս անվտանգ չեն լինի աշխարհի ոչ մի վայրում          Ռիսկերը գնահատվում են, գործողությունները կատարվում, Քրիստիննե Գրիգորյանը՝ հնարավոր պшտերազմի մասին       Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից    

22 դեկ 2024 18:31

Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի իրանական «Դիմադրության առանցք»-ի մասնակցությամբ

Իրանի հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի իրանական «Դիմադրության առանցք»-ի մասնակցությամբԻրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական «Դիմադրության առանցքի» մասնակցությամբ։

«Իրանը տարածաշրջանում չունի իր պրոքսի-ուժերը։ Եմենը, Հեզբոլլահը, Համասը և Իսլամական ջիհադը պայքարում են իրենց հավատքի համար և մեզանից ոչ մի աջակցություն չեն ստանում։ Եմենի քաջերը, Իրաքը, Լիբանանը, Պաղեստինը և Սիրիան ընդդիմանում են Սիոնիստական ​​ռեժիմին: Մենք կկործանենք այս ռեժիմը»,- ասել է Խամենեին:

Իրանական «Դիմադրության առանցքը» գլխավոր նպատակն է համարում Պաղեստինի ազատագրումն իսրայելական օկուպացիայից։ Այն ներառում է «Հեզբոլլահը», «Համասը», «Իսլամական Ջիհադը», «Իրաքի իսլամական դիմադրությունը» և Եմենի հութի ապստամբ «Անսար Ալլահը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր