Աջափնյակի մետրոյի կայարանի պարզ փորձաքննությունն ու ՇՄԱԳ-ն անցանել ենք, ուղարկում ենք համալիր փորձաքննության. Ավինյան
![Աջափնյակի մետրոյի կայարանի պարզ փորձաքննությունն ու ՇՄԱԳ-ն անցանել ենք, ուղարկում ենք համալիր փորձաքննության. Ավինյան Աջափնյակի մետրոյի կայարանի պարզ փորձաքննությունն ու ՇՄԱԳ-ն անցանել ենք, ուղարկում ենք համալիր փորձաքննության. Ավինյան](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-02/1549028544_metro-kayaran.png)
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն հստակեցրեց, որ սա նշանակում է, որ պարզ փորձաքննությունն անցել են, ՇՄԱԳ-ը անցանել են, հիմա նախագիծն ուղարկում են համալիր փորձաքննության։
Ինչ վերաբերում է Սուրմալու առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարան կառուցելու աշխատանքներին՝ զեկուցվեց, որ այս առումով տեխնիկական առաջադրանքը լրամշակվել է ու այսօր շրջանառվելու է մասնագիտական խմբի անդամներին, հետադարձ կապից հետո՝ նախագիծը կներկայացվի գնումների վարչության՝ մրցույթ հայտարարելու համար։
Ավինյանը հստակեցրեց, որ նախագիծն իրականացվելու է քաղաքապետարանի միջոցների հաշվին։ Զեկուցվեց նաև 2025 թ-ին Սուրմալու կայարանի կառուցման նախագծման աշխատանքների համար ֆինանասական հատկացումներն առկա են, 2025 թ-ին 400 մլն գումարն ամբողջապես նախատեսված է։