«Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրել          2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի       Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով    

23 դեկ 2024 15:10

«Հունդաի» մակնիշի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղու շահագործումը կիրականացվի նոր ներկրված ավտոբուսներով

«Հունդաի» մակնիշի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղու շահագործումը կիրականացվի նոր ներկրված ավտոբուսներովՄասնավոր կազմակերպությունների կողմից «Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների (հհ. 6,8,27,39,42,44,46,47,57) աշխատանքը 2025թ. հունվարի 1-ից կդադարեցվի և դրանց շահագործումը կիրականացվի համայնքի կողմից ներկրված 171 նոր ավտոբուսներից 110-ով: 

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը։ 

«Մայրաքաղաք ներկրված 171 հատ «Ժոնգ տոնգ» մակնիշի նոր ավտոբուսների շահագործումը կազմակերպելու նպատակով պատրաստվել է Երևանի քաղաքապետարանի որոշման նախագիծ, որով նախատեսվում է մասնավոր կազմակերպությունների կողմից «Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսներով սպասարկվող 9 երթուղիների աշխատանքը 2025 թվականի հունվարի 1-ից դադարեցնել, դրանք փոխարինել «Ժոնգ տոնգ» մակնիշի նոր, միջին դասի երկու անգամ ավել տեղատարողությամբ ավտոբուսներով»,- մանրամասնել է Հարությունյանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր