Կրկին խաբեությունների նոր ալիք է. առաջարկում են ինչ-որ գործողություններ անել, հավելված ներբեռնել          Թուրք-ադրբեջանական դաշինքը ցանկանում է ՀՀ-ին դուրս թողնել թուրքական «Միջին միջանցքի» ծրագրից և «անխոչընդոտ» ձեռք գցել Սյունիքի մարզով անցնող մոտ 43 կմ ուղին       Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, եղանակն առաջիկա օրերին    

23 դեկ 2024 22:32

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Փաշինյանի հետ

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Փաշինյանի հետՄեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը: Այս մասին գրում է նրա մամուլի քարտուղար Արման Մուսինյանը

«Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճը չափազանց օգտակար կլինի ոչ միայն Ղարաբաղյան հարցի շուրջ, այլև հասարակությանը հուզող ցանկացած այլ թեմայով. Ամուլսար, բանկերի մենատիրություն, ԲՈՒՀ-երի կառավարման կուսակցականացում, դեսպանների նշանակման քաղաքականացում, պետական/քաղաքական պաշտոնյաների կողմից իրականացվող հովանավորչություն և տարատեսակ տենդերների միջոցով պետական բյուջեի մսխում, պադավատապետություն, դատական համակարգի անկախության ոչնչացում և sms-ով դատական բարձրագույն պաշտոնյաների ազատում, քաղաքական հակառակորդների դեմ իրավապահ մարմիններին որպես մահակ գործածում և այլն:

Արդյունքը կրկին նույնն է լինելու»,- գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր