Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 2-ի համար          Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել ՔՊ–ական պատգամավորներին. «Իրավունք»       Փաշինյանը քասթինգ է հայտարարել ՀԷՑ-ի պետական կառավարչի տեղի համար․«Հրապարակ»    

27 դեկ 2024 11:17

Թրամփի վարչակազմը կարտաքսի անօրինական միգրանտների ընտանիքներին

Թրամփի վարչակազմը կարտաքսի անօրինական միգրանտների ընտանիքներինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը երկրից կարտաքսի անօրինական միգրանտների ընտանիքներին, այդ թվում՝ ծնողներին, որոնց երեխաները ծնվել են ամերիկյան տարածքում: Այդ մասին հայտարարել է հանրապետական վարչակազմի սահմանների անվտանգության հարցերով ապագա հոգաբարձու Թոմաս Հոմանը:

Washington Post թերթին տված հարցազրույցում նա հայտնել է, որ ամերիկյան նոր իշխանությունները մտադիր են արտաքսել ծնողներին՝ նրանց ընտրության հնարավորություն տալով՝ միայնակ հեռանալ՝ թողնելով երեխային, թե նրան իրենց հետ տանել:

«Խնդիրն այստեղ է։ Դուք գիտեիք, որ անօրինական եք եղել երկրում՝ որոշելով երեխա ունենալ: Այնպես որ, դուք ձեր ընտանիքին դրել եք այդ վիճակի մեջ», -ասաց Հոմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր