Իշխանությունների որոշումը արգելել Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է          Տեսանյութ.Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր վիրապում բանտարկվելու հիշատակը       Կարևոր է նախանշել կարմիր գծերը, մենք չենք համագործակցելու ՔՊ-ի և Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ    

27 դեկ 2024 09:04

Հովիկ Աղազարյանի կնոջ մահը իշխող թիմում լյուստրացիա է իրականացրել. «Հրապարակ»

Հովիկ Աղազարյանի կնոջ մահը իշխող թիմում լյուստրացիա է իրականացրել«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանի կնոջ մահը իշխող թիմում լյուստրացիա է իրականացրել․ իրենց երկարամյա գործընկերոջը ցավակցելու էր գնացել մի քանի պատգամավոր, իսկ տասնյակից ավելի պատգամավորներ էլ զանգել են Աղազարյանին եւ հեռախոսով ցավակցել ու ներողություն խնդրել, որ ստեղծված իրավիճակում չեն կարող նրա կողքին լինել։ Այսինքն՝ Փաշինյանը կարող է պատժել հոգեհանգստի գնացած մարդկանց:

ՔՊ-ի ժանդարմների խումբն էլ նստել է Փաշինյանի ականջին, թե քո հրահանգը չկատարողներին պետք է պատժել, եւ հիմա ՔՊ-ում շունչները պահած սպասում են, թե ում «դատաստանն» է տեսնելու մարդկային որակները կորցրած առաջնորդը` ում է sms ուղարկելու։

Հիշեցնենք, որ ՔՊ վերնախավից ոչ մեկը չէր մասնակցել հոգեհանգստին: Գնացել էին միայն Անդրանիկ Քոչարյանը, Լուսինե Բադալյանը, Արմեն Խաչատրյանը, Բաբկեն Թունյանը, Հակոբ Ասլանյանն ու նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: Մասնակցել են նաեւ միջին կալիբրի ՔՊ-ական չինովնիկներ ու շարքային կուսակցականներ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր