Հունիսի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունիսի 25-ին       65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգու. «Ժողովուրդ»    

27 դեկ 2024 14:44

Կոբախիձեն բանտով է սպառնացել Զուրաբիշվիլիին, եթե հրաժարվի լքել նախագահական նստավայրը

Կոբախիձեն բանտով է սպառնացել Զուրաբիշվիլիին, եթե հրաժարվի լքել նախագահական նստավայրըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախազգուշացրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, որ նրան բռնի կերպով կհեռացնեն իր կեցավայրից և կձերբակալեն, եթե դեկտեմբերի 29-ին իր նախագահական ժամկետի ավարտից հետո հրաժարվի ինքնակամ հեռանալ։ Նրա խոսքերը փոխանցել է News Georgia-ն։

«Մենք պետք է զգուշացնենք Սալոմե Զուրաբիշվիլիին։ Շատ վատ պատկեր կլիներ, եթե ստիպված լինեինք նրան ստիպողաբար դուրս հանել կեցավայրի և տեղափոխել ուղղիչ հիմնարկ»,-ասել է Կոբախիձեն։

Մինչ այս՝ դեկտեմբերին, Կոբախիձեն ասել էր, որ Զուրաբիշվիլին պետք է հրաժարական տա և սպառնացել նրան քրեական պատասխանատվության ենթարկել, եթե լիազորությունների դադարեցումից հետո չլքի նախագահի կեցավայրը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր