Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

01 հուն 2025 12:15

Թող մեր ազգային հերոսների հոգիները պաշտպանեն մեր սուրբ հողերը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը

Թող մեր ազգային հերոսների հոգիները պաշտպանեն մեր սուրբ հողերը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով դիմել է հայ ժողովդին։ 

«Սիրելի բարեկամներ, թող այս Նոր տարին ձեզ բերի անսահման ուրախություն և հաջողություններ, բոլոր նպատակների իրականացում և առողջություն: Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին հիշարժան 2025 թվական:

Հայրենակիցներիս մաղթում եմ խաղաղության և վերածննդի տարի մեր հայրենիքի համար: Հուսով եմ՝ այս տարի ականատես կլինենք հարևան երկրի բանտերում անօրինական կերպով պահվող մեր հայ կալանավորների ազատմանը: Մաղթում եմ մեզ համերաշխություն և միասնություն, քրտնաջան աշխատանք և ստեղծարարություն: Թող մեր ազգային հերոսների հոգիները պաշտպանեն մեր սրբազան հողերը: Թող ձեր բոլոր երազանքները իրականություն դառնան:

Շնորհավոր Նոր տարի, շնորհավոր 2025 թվական»,- գրել է Մխիթարյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր