Մարտի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Իրանի պետական ​​հեռուստատեսությունը շտապ նախազգուշացում է տարածել Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Կատարում գտնվող նավթային օբյեկտների վերաբերյալ       Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք Հայաստանում. Փաշինյանը՝ արցախցիներին    

04 հուն 2025 10:32

Արմավիրի մարզի Լուսագյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Արմավիրի մարզի Լուսագյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել Հունվարի 3-ին, ժամը 22։17-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսագյուղ գյուղում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վահան Տերյան փողոցի տներից մեկի ննջասենյակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:39-ին, մարվել՝ 23:01-ին: Այրվել է ննջասենյակը՝ գույքով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր