Հայաստանի տարածքն անվանել «Արևմտյան Ադրբեջան», խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների մասին
«Արևմտյան Ադրբեջան»-ն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն է: Հայաստանի տարածքն անվանել «Արևմտյան Ադրբեջան», արդեն իսկ խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների մասին:
Նույնսիկ նրանք կառույց ունեն ստեղծած «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնք: Ոչ թե Հայաստանի ադրբեջանցիների, ոչ թե անգամ Հայաստանից ադրբեջանցիների փախստականների համայնք, այլ՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնք: Սա հերթական շինծու և առավելապաշտական նախագիծն է, որը հովանավորվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Մենք երբեք չենք թաքցրել, որ խորհրդային շրջանում Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ և նրանք հեռացել են Հայաստանից ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ:
Պետք է ընդգծել մի ուշագրավ հանգամանք: Նախ՝ Հայաստանից ադրբեջանցիների ճնշող մեծամասնությունը հեռացել է բավականին քաղաքակիրթ ճանապարհով, օրինակ՝ 100 ընտանիք ուղղակի վաճառել է իր բնակարանը, 12 հազար ընտանիք կարողացել է փոխանակել բնակարաններն Ադրբեջանում ապրող հայերի հետ և 160 հազարից ավել մարդ ստացել է ՀՀ կառավարությունից փոխհատուցում, հետևաբար այստեղ իրավունքներն են սպառված:
Կարող ենք զուգահեռ տանել Ադրբեջանում ապրած շուրջ 500 հազար հայերի, Լեռնային Ղարաբաղի հայերի, հետ, և հիշել նրանց ճակատագիրը, հիշել Բաքվի, Սումգայիթի ջարդերը: Այս ամենը փաստ է, արձանագրված փաստ»,- ասել է Արարատ Միրզոյանը: