Ապրիլի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Նիկոլ Փաշինյանը պա՞հք է պահում, թե՞ բուսակեր է դարձել․«Հրապարակ»       Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով. «Ժողովուրդ»    

09 հուն 2025 15:22

Ինչպես է Դոնալդ Թրամփը պատրաստվում ձեռք բերել Գրենլանդիան

Ինչպես է Դոնալդ Թրամփը պատրաստվում ձեռք բերել ԳրենլանդիանԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը լուրջ է տրամադրված Գրենլանդիան ձեռք բերելու հարցում։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Թրամփը հազիվ թե դիմի ռազմական ուժի՝ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար: Այնուամենայնիվ, նա լրջորեն ցանկանում է օգտագործել այլ միջոցներ, ինչպիսիք են դիվանագիտական կամ տնտեսական ճնշումը Դանիայի վրա՝ աշխարհի ամենամեծ կղզին ձեռք բերելու համար»,-ասել է գործակալության զրուցակիցներից մեկը:

Թրամփի համախոհներից մեկը գործակալությանը հայտնել է, որ տեսել է նրա արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ցանկը, որի կետերից մեկը «Գրենլանդիայի գնումն» էր։

Գործակալության տվյալներով՝ Թրամփը կղզու ձեռքբերումը դիտարկում է որպես ռազմավարական անհրաժեշտություն՝ ուժեղացնելու ԱՄՆ ազդեցությունը Արևմտյան կիսագնդում և հակազդելու Արկտիկայի տարածաշրջանում Չինաստանի և Ռուսաստանի աճող ներկայությանը։ Կղզին ունի նավթի, գազի և այլ բնական հանածոների զգալի պաշարներ և ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ պաշտպանական շահերի համար:

Reuters-ը նաև շեշտում է, որ կղզին ձեռք բերելու Թրամփի ցանկությունը նոր քմահաճույք չէ։ Նա այս գաղափարը քննարկել է դեռ 2019 թվականին՝ իր առաջին նախագահական ժամկետում։ Թրամփի համախոհներից մեկի կարծիքով՝ Գրենլանդիան ձեռք բերելու ծրագրերը կապված են նաև պատմության մեջ հետք թողնելու նորընտիր նախագահի ցանկության հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր