«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

10 հուն 2025 19:27

Թուրքիան հուսով է, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի արդեն 2025 թվականին

Թուրքիան հուսով է, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի արդեն 2025 թվականինԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու վերաբերյալ։

«Մեր տարածաշրջանում բացվել է երկարատև խաղաղության, կայունության և բարգավաճման հնարավորությունների պատմական պատուհան: Ես հավատում եմ, որ Հայաստանը նույնպես կգործի երկարաժամկետ ռազմավարական հեռանկարով։

Այս ուղղությամբ կարևոր ենք համարում վարչապետ Փաշինյանի դրական ուղերձները։ Մենք նշում ենք, որ այն դիրքորոշում է արտահայտում խաղաղության օգտին և նպաստում է այս գործընթացում դրական առաջընթացին։ Անկարան շարունակում է նպաստել կողմերի միջև առանց միջնորդների երկկողմ բանակցություններին։ Խաղաղության հաստատումն իր հետ կբերի նոր հնարավորություններ, որոնք տարածաշրջանի զարգացման համար այլընտրանք չունեն»,- ասել է Ֆիդանը։ Նա ընդգծել է, որ աչքի է զարնում «Փաշինյանի դրական և համարձակ պահվածքն այս հարցում»։

Նախարարի խոսքով՝ մի քանի կետեր մնում են անհամաձայնեցված Հայաստանի և Ադրբեջանի միջև, և Թուրքիան հուսով է, որ խաղաղության համաձայնագիրը կստորագրվի արդեն 2025 թվականին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր