Սզդանշան տալու հարցի շուրջ առաջացած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 5-ի համար       Իշխանական շրջանակները խուճապի մեջ են. «Հրապարակ»    

11 հուն 2025 09:30

Առաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ»

Առաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝

Նիկոլ Փաշինյանը խիստ հրահանգ է տվել առաջիկայում գետնի տակից էլ լինի հիմքեր պեղել, եթե դրանք չկան էլ «ստեղծել» ու գործեր հարուցել, կալանավորել իր բոլոր ընդդիմախոսներին, ովքեր կփորձեն քննադատել ու մի թթու խոսք ասել իշխանություններին:

Կարելի է ասել սա նախընտրական փաշինյանական հնարք է ՝ ընտրություններից առաջ ձերբազատվելու իր ընդդիմախոսներից:

Այլ կերպ ասած Փաշինյանն ընտրություններից առաջ մաքրում է քաղաքական դաշտը, որպեսզի ասպարեզում մնան միայն իրեն հավատարիմ ու իր «սրտի ընդդիմությունը», որը ցանկացած դեպքում պատրաստ կլինի գործարքի գնալ ՔՊ-ի հետ, և մի երկու զազրախոսներ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր