Փետրվարի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ավինյանի քավոր-սանիկական կապերը վտանգում են շենքերը. արաբկիրցիները դեմ են նորակառույցին       Սզդանշան տալու հարցի շուրջ առաջացած վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ    

13 հուն 2025 13:08

ԵԱՏՄ-ից դուրս գալը կունենա իր ռիսկերը, եթե դա տեղի ունենա այսօր

ԵԱՏՄ-ից դուրս գալը կունենա իր ռիսկերը, եթե դա տեղի ունենա այսօրԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում չկա, չի կարող ասել, թե երբ նման որոշում կկայացվի:

Հարցին՝ եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, ի՞նչ կլինի, Հովհաննիսյանն ասաց. «Մենք տարբեր սցենարներ ու հարցեր ենք քննարկում: Մեր աշխատանքային պրակտիկան է՝ գնահատել բազմաթիվ տարբեր ռիսկեր: Ունենք տարբեր տեսակի վերլուծություններ, թե ինչ կլինի այս կամ այն պարագայում, բայց դրա մասին խոսելն անիմաստ է ու տեղին չէ: Դա մեր աշխատանքային պրակտիկան է: ԵԱՏՄ-ից դուրս գալով՝ այո, ռիսկեր կլինեն: Դա ակնհայտ է, քանի որ մեր արտահանումը գնում է ԵԱՏՄ, ապա ԵԱՏՄ-ից դուրս գալը կունենա իր ռիսկերը, եթե դա տեղի ունենա այսօր»,-ընդգծեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր