Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին          Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին       Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

13 հուն 2025 22:04

ՌԴ ԱԳՆ-ում հերքել են երկրի օդային տարածքի մասին Լավրովի նամակը Բայրամովին

ՌԴ ԱԳՆ-ում հերքել են երկրի օդային տարածքի մասին Լավրովի նամակը ԲայրամովինՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին Ռուսաստանի օդային տարածքի մասին իբր ուղղված նամակի մասին հաղորդագրությունները կեղծիք է: Այս մասին հայտարարել Է Ռուսաստանի ԱԳՆ-ն Telegram-ի իր ալիքում։

«Ակնհայտ է, որ նման չարամիտ ապատեղեկատվության հետեւում կանգնած է քաղաքական պատվեր եւ «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռի կործանման թեման շահարկելու փորձ»,- ընդգծել են գերատեսչությունում:

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Լավրովի՝ իբր Ռուսաստանի օդային տարածքի անվտանգ օգտագործումը երաշխավորելու անհնարինության մասին նամակը: Ինչպես նշել են նախարարությունում, փաստաթղթի հեղինակները դրան պաշտոնական ատրիբուտներ չեն տվել՝ ուղարկելով սովորական փոստային տիրույթից եւ սովորական էլեկտրոնային փոստի հասցեից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր