Արշավել պատարագի ժամանակ, խմբեր է հավաքագրում՝ հիմնականում նախկին հանցագործներ, թմրամոլներ, հակասոցիալական վարքի տեր մարդիկ․ Հրապարակ          Հուլիսի 24-ին վթարային աշխատանքներով պայմանավորված երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Հուլիսի 24-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

14 հուն 2025 14:46

Գլխավորը ոչ թե այն է, թե ինչ են ստորագրում, այլ այն, թե ինչ է այն ենթադրում

Գլխավորը ոչ թե այն է, թե ինչ են ստորագրում, այլ այն, թե ինչ է այն ենթադրումԵս լսել եմ, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ է ստորագրելու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, սա երկու երկրների սուվերեն որոշումն է։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Գլխավորը ոչ թե այն է, թե ինչ են ստորագրել, այլ այն, թե ինչ է այն ենթադրում։ Մեր մոտ ևս կիրառվում էր Արևմտյան երկրների հետ ռազմավարական գործընկերության տերմինաբանությունը, պայմանագրեր ունեինք այդ երկրների հետ, բայց այդ գործընկերությունը չէր ենթադրում երրորդ երկրների դեմ հարտարարություններ, դրանք երբեք խաղաղ ժամանակահատվածներում որևէ այլ երկրի դեմ հանդես գալու մասին չէին, դրանցով անհնար է պարտադրել միանալ այս կամ այն երկրի դեմ կիրառվող պատժամիջոցներին։ Հիմա Հայաստանից նման բան սպասելու են»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկխոսությունը շարունակվում է։

Լավրովը նաև հայտնել է, որ Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա։ «Նա հրավերն ընդունել է, հույս ունենք, որ այցը շուտով կկայանա»,- նշել է նա

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր