Եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չենք կարող ասել խաղաղությունն ամբողջական հաստատված է          Ռուսները ցանկանում են մոտ 6,000 քառակուսի կիլոմետր տարածք, ուկրաինացիները՝ անվտանգության երաշխիքներ       Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին    

16 հուն 2025 12:20

Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի համաձայնագիրը. ԱԳՆ

Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի համաձայնագիրը. ԱԳՆՀայաստանը ողջունում է Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագիրը, որը պետք է ապահովի երկու կողմից էլ պատանդների և պահվող անձանց ազատ արձակում. այս մասին ասվում է X-ում ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Հուսով ենք, որ սա պաղեստինցի և իսրայելցի ժողովուրդների անվտանգության երաշխավորման գործիք կդառնա՝ ուղի հարթելով դեպի Մերձավոր Արևելքի ավելի լայն տարածաշրջանում համապարփակ խաղաղություն և կայունություն: Բարձր է գնահատվում միջազգային համայնքի՝ հատկապես ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի միջնորդական ջանքերը, որոնք հանգեցրել են այս նշանակալի հանգրվանին»,-նշված է գերատեսչության գրառման մեջ:

Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլրախման բին Ջասսիմ Ալ Տանին երեկ պաշտոնապես հայտարարել է Գազայի հատվածում հրադադարի կնքման մասին, այն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից։

Նա նշել է, որ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլը կտևի 42 օր։ Այդ ընթացքում կորոշվեն հաջորդ փուլի պայմանները, ազատ կարձակվեն 33 իսրայելցի պատանդներ։ 

Reuters-ը հայտնում է, որ «Հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները կսկսվեն առաջին փուլի 16-րդ օրը և կներառեն մնացած բոլոր պատանդների ազատ արձակումը, մշտական հրադադարի հասնելը և Գազայից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը:

Երրորդ փուլի շրջանակներում սպասվում է, որ կվերադարձվեն զոհվածների մնացած բոլոր մարմինները և կսկսվի Գազայի հատվածի վերականգնումը Եգիպտոսի, Կատարի և ՄԱԿ-ի հսկողության ներքո»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր