Տեսանյութ.Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ, ճանաչի Հայոց ցեղասպանությունը և հատուցի դրա համար          Ռուսաստանի հետ մասնակի հրադադար սկսելու համար Ուկրաինան պատրաստ է երկխոսության       Ադրբեջանը Վարշավայում կազմակերպել է ՀՀ մշակութային ժառանգության և սուվերեն տարածքի յուրացմանն ուղղված ցուցահանդես    

17 հուն 2025 12:29

Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները տեղափոխվել են Բաքվի դատարան

Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները տեղափոխվել են Բաքվի դատարանОկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական իշխանությունների ներկայացուցիչները տեղափոխվել են Բաքվի դատարանի շենք, որտեղ մեկնարկելու է նրանց դեմ շինծու գործերով դատավարությունը:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այսօր կայանալու է նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը:

Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» համար: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից 15-ի նկատմամբ: 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած զանգվածային ռազմական ագրեսիայի հետևանքով նրանք ապօրինաբար կալանավորվել են, տարվել Բաքու։ 

Քրեական գործով մեղադրական եզրակացությունը դեկտեմբերի 16-ին հաստատվել է Ադրբեջանի գլխավոր դատախազի կողմից և ուղարկվել Բաքվի զինվորական դատարան՝ քննության։ Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ 1987-ի հոկտեմբերից մինչև 2024-ի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված «հանցագործությունների» առնչությամբ գլխավոր դատախազության և երկրի այլ քննչական մարմինների կողմից քննված 1,389 քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր