Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածի մի քանի մասերում Ադրբեջանը մխրճվելու է մեր տարածք

«Այս ամենի հետևանքով թշնամին մի քանի հատվածներում վերահսկողության տակ է վերցնելու Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ ռազմավարական և անվտանգության իմաստով վերստեղծելով լրջագույն մարտահրավերներ։
Զբաղեցնելով կարևորագույն դիրքեր՝ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունը դարձնելու է է՛լ ավելի խոցելի։
Իմ նշած տեղեկության իսկությունը փաստում է հենց Ալիևի հայտարարությունն առ այն, որ իր առաջարկով (իմա՝ պարտադրանքով) հունվարին տեղի է ունենալու սահմանազատման հանձնաժողովների նիստ։
Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ, կարևորագույն դիրքեր, մի քանի հատվածներում վերահսկել միջպետական ճանապարհը և այլն։ Սա կարող է մատուցվել փաշինյանական «եթե չտանք՝ պատերազմ կլինի» կամ «սահմանների ճշգրտում» տխրահռչակ պատճառաբանությունների սուոսով:
Կարևոր է, որ հանրությունը լինի զգոն, և հնարավոր զարգացումների դեպքում պետք է պատրաստվենք դիմադրության՝ հերթական հայրենահանձնումը կանխելու համար։
Նշված գործընթացի վերաբերյալ կտեղեկացնեմ լրացուցիչ»։