Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները կհեռացվեն Նախիջևանի սահմանադրությունից          Կոտայքում բախվել են «Nissan»-ն ու «Mitsubishi»-ն, դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում       Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու    

18 հուն 2025 10:05

Ինչո՞ւ է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ»

Ինչո՞ւ է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը մեկնել Իրան«Փաստ» թերթի տեղեկություններով, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախօրեին մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մեր աղբյուրը նշում է, որ Սրբազանը գաղտնի է պահել Իրան այցելելու մասին տեղեկությունը։ Այդ մասին տեղյակ չէ նույնիսկ շարժման քաղաքական խորհուրդը։ Մենք տեղեկացանք, որ առաջիկա երկու օրվա ընթացքում Բագրատ Սրբազանը քաղաքական հանդիպումներ է ունենալու Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների հետ։ Թե հարցերի ինչ շրջանակ է քննարկվելու, առայժմ ճշտել չհաջողվեց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր