Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

21 հուն 2025 09:28

Կապանում պատրաստվում են ընտրությունների․«Հրապարակ»

Կապանում պատրաստվում են ընտրությունների«Հրապարակը» գրում է․ Փետրվարի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը, որին, ըստ մեր տեղեկությունների, որոշել է անձամբ մասնակցել Փաշինյանը։

Հիշեցնենք, որ իշխող ուժը Կապանում տարածքային խորհուրդ չունի անցած տարվա հունիսից, երբ Փաշինյանն իր՝ Սյունիք կատարած այցի ժամանակ պարզեց, որ տեղի ՔՊ-ականներն իրար միս են ուտում, կառույցում բարդակ է, եւ հրահանգեց լուծարել ու նոր կառույց ձեւավորել։ Բացի այդ՝ ներկուսակցական ընտրություններն անցել էին խախտումներով, որոշ ՔՊ-ականներ յուրայիններին էին դարձրել ընտրիչներ, որ մտնեն տարածքային խորհուրդ։

Փետրվարի ընտրություններից առաջ, մեր տեղեկություններով, Փաշինյանը որոշել է ստուգել, թե ՔՊ-ականներից ով ինչ ռեյտինգ ունի մարզում: Հարցումները պարզել են, որ ամենաբարձր վարկանիշն ունի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ 51 տոկոս, հաջորդը ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանն է՝ 27 տոկոս, երրորդ տեղում՝ պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Իսկ Մարինա Ղազարյանը, Նարեկ Ղահրամանյանը, Նարեկ Բաբայանը բավականին ցածր վարկանիշ ունեն։

Մեզ ասացին, որ երեկվանից տեղի լրատվամիջոցներից մեկը նույնպես հարցում է սկսել՝ 1-5 բալանոց համակարգով առաջարկելով գնահատել ՔՊ-ականներին։ Հավանաբար, Փաշինյանի հարցման արդյունքներին չեն վստահում։

Կապանում կարծում են, որ նոր հարցման պատվիրատուն պատգամավոր Դավիթ Դանիելյանն է, որի անունն ամենաշատն է տեղ գտել սոցհարթակների մեկնաբանությունների բաժնում, որոշ օգտատերեր նույնիսկ բարձրաձայնում են, որ Դանիելյանն է, հավանաբար, ուղղորդում հարցումը։ Խորհրդի կազմում 7 կուսակցական է ընդգրկվելու։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 21․ 01․ 25 թ համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր