«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

21 հուն 2025 13:14

Կա Արծվաշենը՝ հայկական անկլավը, ոչ մի խնդիր չենք տեսնում որևիցե փուլում այդ քննարկումը սկսելու

Կա Արծվաշենը՝ հայկական անկլավը, ոչ մի խնդիր չենք տեսնում որևիցե փուլում այդ քննարկումը սկսելուԱյն փաստաթուղթը, որը ստորագրվել է և երկկողմ հաստատվել է, այնտեղ ֆիքսված է, որ անկլավների հարց չկա: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին սահմանազատումը հյուսիսից շարունակելու դեպքում Տավուշի անկլավներն արդյոք հանձնվելու են:

«Բացի այդ, մենք անկլավների քննարկման հետ կապված ոչ մի խնդիր չենք տեսնում, ոչ մի խնդիր, կա Արծվաշենը՝ ֆիքսված անկլավը, մեր հայկական անկլավը և ոչ մի խնդիր չենք տեսնում որևիցե փուլում այդ քննարկումը սկսելու: Չենք կարծում, թե դա օրակարգային մի հարց է, որի շուրջ մենք պետք է ինչ-որ ձևով անհանգստանանք կամ որևիցե մտավախություն ունենանք»,- ասաց նա:

Սիմոնյանը նշեց, որ մեզ համար շատ կարևոր է, որ իրավական փաստաթղթավորում լինի բոլոր այդ տարածքների հետ կապված:

«Կնայենք, եթե այդ տարածքներն իրավական փաստաթղթավորում ունեն, մենք ոչ մի խնդիր չենք տեսնում: Ինչ վերաբերում է ճանապարհներին, Արծվաշենը նույնպես գտնվում է անկլավային կարգավիճակում և Արծվաշենը նույնպես ճանապարհի խնդիր պետք է լինի»,- շեշտեց նա:

Սիմոնյանը հավելեց, որ սահմանազատումը կշարունակվի հյուսիսից մինչև ներքև:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր