Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

22 հուն 2025 09:35

Ավինյանը հայտնվել է կատաստրոֆիկ վիճակում․ «Իրավունք»

Ավինյանը հայտնվել է կատաստրոֆիկ վիճակում«Իրավունք» թերթը գրում է. «Տրանսպորտի թանկացման եւ դրա դեմ բոյկոտի մասին հայտարարությունների ֆոնին՝ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանգստի է մեկնել: Աշխատանքի կվերադառնա հունվարի 27-ից: Բայց արդյոք կվերադառնա, սա թերեւս հարցերի հարցն է: Չար լեզուներն ասում են, որ վերջինս հայտնվել է Նիկոլ Փաշինյանի Պետական վերահսկողական ծառայության ուշադրության կենտրոնում: Իսկ թե ՊՎԾ-ն ինչեր կարող է հայտնաբերել, չափազանց հուզիչ է:

Ասում են, թե քաղաքապետարանի ֆինանսական մուտքերում ու ելքերում ՊՎԾ-ի համար շատ հետաքրքիր դրվագներ կան: Դրա հետեւանքով՝ եթե Տիգրան Ավինյանը չդատվի, առնվազն՝ պաշտոնանկ կարվի: Իսկ դրանով Նիկոլ Փաշինյանը կլուծի միանգամից մի քանի հարց: Նախ ավարտին կհասցնի իրեն հավատարիմ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին քաղաքապետ դարձնելու օպերացիան: Եվ երկրորդ՝ կապահովի իր անձնական փիառը՝ զոհաբերելով «ժողջանի» տրանսպորտի գինը թանկացնող Ավինյանին:

Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտնվեց մետրոյում: Այնպես որ, բացառված չէ, որ կառավարության առաջիկա նիստին «կուժն ու կուլեն» թափի քաղաքապետարանի գլխին՝ արձանագրելով հանրային տրանսպորտում առկա խնդիրները:

Երրորդ՝ ԱՄՆ-ում փոխված թրամփյան վարչակարգին ցույց կտա, թե ինքն էլ է սկսել «չիստկա»՝ ձերբազատվելով իշխանության թունդ արեւմտամետ լիբերալ կադրերից>:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր