Եթե ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է, չենք կարող ասել խաղաղությունն ամբողջական հաստատված է          Ռուսները ցանկանում են մոտ 6,000 քառակուսի կիլոմետր տարածք, ուկրաինացիները՝ անվտանգության երաշխիքներ       Կաթողիկոսն այցելել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին    

23 հուն 2025 12:32

Պուտինը և Փաշինյանը իրենց վերջին հեռախոսազրույցում չեն քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապասառեցման թեման

Պուտինը և Փաշինյանը իրենց վերջին հեռախոսազրույցում չեն քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության ապասառեցման թեմանՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրենց վերջին հեռախոսազրույցում չեն քննարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) հանրապետության մասնակցության ապասառեցման թեման։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, այդ թեման չի քննարկվել նախագահի և վարչապետի վերջին հեռախոսազրույցի ժամանակ: ՀԱՊԿ-ն անկախ, հասուն կազմակերպություն է: Դրա շրջանակում աշխատանքները շարունակվում են։ Հայաստանը չի հայտարարել այս կազմակերպությունից դուրս գալու իր մտադրության մասին»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի համապատասխան հարցին։

Պուտինի և Փաշինյանի վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 17-ին։

Հայաստանը հայտարարել էր, որ սառեցնում է մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, այդ թվում՝ համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, սակայն պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։

Երևանն իր դիրքորոշումը պատճառաբանում է նրանով, որ ՀԱՊԿ-ը 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, պատշաճ չի արձագանքել Ադրբեջանի ագրեսիային։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր